Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Արևմուտքն ի վիճակի չէ սպասարկելու միանգամից մի քանի ճակատ

Արևմուտքն ի վիճակի չէ սպասարկելու միանգամից մի քանի ճակատ
03.11.2023 | 12:45

Ըստ Հայաստանի արևմտամետների՝ Ռուսաստանն արդեն պետք է մասնատված լիներ։

Նրանցից ոմանք ամեն առիթով բղավում էին, թե «Ռամշտայնի կոալիցիան» մինչև 2023 թվականի վերջ Ռուսաստանը կջախջախի և այլն:

Իրականությունն այն է, որ այսօր անգամ ուկրաինացիներն են հասկանում (այդ թվում՝ Ալեքսեյ Արեստովիչը, ով Զելենսկու խորհրդականն էր, նաև Սուն Ցզիի մասին բավականին հետաքրքիր դասախոսություններ ունի), որ այլևս հաջողություն ակնկալելն անիմաստ է, որովհետև Ռուսաստանը անընդհատ մեծացնում է իր ռազմական արդյունաբերությունը, ռազմական նոր ուժեր է ներգրավում և այլն, այնինչ Արևմուտքն ի վիճակի չէ սպասարկելու միանգամից մի քանի ճակատ, հատկապես մինչ արաբա-իսրայելական հակամարտության թեժացումը Ուկրաինային մատակարարումներից հետո։

Այնպես որ, կողմերին թերագնահատելն ու ըստ մեր ճաշակի հաղթողներ ու պարտվողներ նշանակելը կործանարար է հենց մեզ համար, քանի որ դա ցուցադրում է մեր մտածողության սահմանափակությունը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4292

Մեկնաբանություններ